Եվրամիության առաջնորդներն այսօր քննարկելու են Բելառուսում ընթացող իրադարձությունները
Եվրամիության առաջնորդներն այսօր քննարկելու են Բելառուսում ընթացող իրադարձությունները

Եվրամիության առաջնորդներն այսօր քննարկելու են Բելառուսում ընթացող իրադարձությունները: Գագաթնաժողովն անցկացվելու է վիդեո-կոնֆերանսի շրջանակներում:

Ինչպես ասվում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ, այն, ինչ տեղի է ունեցել Բելառուսում, անընդունելի է:

«Օգոստոսի 9-ի ընտրությունները չեն եղել ազատ և արդար: Խաղաղ ցուցարարների նկատմամբ ցուցաբերած հետագա բռնությունը ցնցող էր և պետք է դատապարտվի: Այդ գործողություններն իրականացնող անձինք պետք է պատասխան տան: Եվրամիությունն սկսել է աշխատել պատժամիջոցների շուրջ»,- ասվում է Շառլ Միշելի հայտարարության մեջ:

Բելառուսում բողոքի ցույցերն սկսվել են այն բանից հետո, երբ օգոստոսի 9-ին նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվեց Ալեքսանդր Լուկաշենկոն: