Եվրաինտեգրման գործընթացում կառավարության և խորհրդարանի միջև կա լավ համակարգում. Կլեր Մուդ
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում ներկայացրել են Վրաստանի հետ Ասոցացման պայմանագրի կատարման մասին զեկույցը:
Հաշվետվությունը, որի զեկուցողն է Անդրես Մամիկինսը, ներկայացրել է բրիտանացի պատգամավոր, սոցիալ-ժողովրդավարների անդամ Կլեր Մուդը:
Եվրախորհրդարանականն ընդգծել է Վրաստանի կողմից Եվրամիության հետ մերձեցման գործընթացի ճանապարհաքարտեզի վրա աշխատելու նշանակությունը:
«Իմ վերջին այցից հետո Վրաստան, կարող եմ հաստատաբար ասել, որ եվրոպական ինտեգրման գործընթացում կառավարության և խորհրդարանի միջև լավ համակարգում կա: Այդ համակարգումն առավել է զարգանում: Խորհրդարանի օրենսդրական ծրագիրը համապատասխանության մեջ է ասոցացման համաձայնագրի կատարման ծրագրի հետ: Քաղաքացիական հանրությունը ներգրավված է Եվրամիությանն ինտեգրման հարցով խորհրդակցություններին»,- հայտարարել է Կլեր Մուդը: