Ասոցացման պայմանագրի կատարման զեկույցը ցույց է տալիս, վրացիները որքանով հեռու են գնացել եվրաինտեգրման ճանապարհին. Կլեր Մուդ

Եվրախորհրդարանի անդամ Կլեր Մուդը հայտարարում է, որ Վրաստանը մնում է առաջատար՝ Արևելյան գործընկերության երկրների թվում,- այս մասին հայտարարել է բրիտանացի պատգամավորը՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում Վրաստանի հետ Ասոցացման պայմանագրի կատարման մասին զեկույցը ներկայացնելիս:

«Ես գիտեմ, որ վրացիները տրամադրված են մեծ խանդավառությամբ: Առաջին զեկույցը ցույց է տալիս, թե որքանով հեռու են գնացել նրանք եվրոպական ինտեգրման ճանապարհին իրական պրակտիկ արժեք ստեղծելու համար: Մեր զեկույցը առավել պետք է միտված լինի օրենսդրությունը համապատասխանության բերելու արդյունավետության և կոնկրետ արդյունքների վրա, քան Վրաստանի ներքին քաղաքականության»,- հայտարարել է Կլեր Մուդը:

Բրիտանացի պատգամավորը Կլեր Մուդը ընդգծել է նաև Վրաստանի կողմից Եվրամիության հետ մերձեցման գործընթացում ճանապարհային քարտեզի վրա աշխատելու նշանակությունը: