Եվրահանձնաժողովը աջակցել է Ուկրաինայի կառավարության առաջարկած բարեփոխումների ծրագրին, որը սահմանում է 2024-2027 թվականներին 50 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն ստանալու պայմանները
Եվրահանձնաժողովը աջակցել է Ուկրաինայի կառավարության առաջարկած բարեփոխումների ծրագրին, որը սահմանում է 2024-2027 թվականներին 50 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն ստանալու պայմանները

Եվրահանձնաժողովը աջակցել է Ուկրաինայի կառավարության առաջարկած բարեփոխումների ծրագրին, որը սահմանում է 2024-2027 թվականներին 50 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն ստանալու պայմանները։

Եվրահանձնաժողովը նշում է, որ բարեփոխումների ծրագիրը «արդյունավետորեն համապատասխանում է ուկրաինական մեխանիզմի նպատակներին՝ բացահայտելով հիմնական բարեփոխումներն ու ներդրումները, որոնք կարող են խթանել կայուն տնտեսական աճը և ներդրումներ ներգրավել՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում երկրի աճի ներուժը ուժեղացնելու համար»։

Եվրահանձնաժողովի գնահատումից հետո բարեփոխումների ծրագրի հաստատումը պահանջում է Եվրամիության անդամ երկրների աջակցությունը, ինչի համար մեկ ամիս է հատկացվում։ Այնուհետև Եվրահանձնաժողովը կկարողանա մինչև կանոնավոր վճարումների մեկնարկը տրամադրել մինչև 1,89 միլիարդ եվրո նախնական ֆինանսավորում: