Եթե Վրաստանում համաճարակային վիճակը պահպանվի այնպես, ինչպես հիմա է, ուրեմն ուսումնական գործընթացը կվերսկսվի. Էկատերինե Տիկարաձե
Եթե համաճարակային վիճակը բարդանա, մենք կրկին կմնանք առցանց ուսուցման ռեժիմում, որը փորձն արդեն ունի Վրաստանը,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Ինչպես նշել է Էկատերինե Տիակրաձեն, եթե համաճարակային վիճակը պահպանվի այնպես, ինչպես հիմա է, այդ դեպքում, ուսումնական գործընթացը կվերսկսվի:
«Եթե համաճարակային վիճակը բարդանա, մենք կրկին կմնանք առցանց ուսուցման ռեժիմում, որի փորձը Վրաստանն արդեն ունի: Լրացուցիչ աշխատում ենք կրթության նախարարության հետ, որպեսզի առավել կատարելագործենք միջոցառումները: Եթե համաճարակային վիճակը պահպանվի այնպես, ինչպես հիմա է, այդ դեպքում, ուսումնական գործընթացը կվերսկսվի»,- հայտարարել է Տիկարաձեն: