Եթե համեմատենք, թե ինչպես են անցկացվել ընտրությունները նախորդ տարիներին, ապա մենք ունենք առաջընթաց քայլեր, բայց այստեղ չպետք է կանգ առնենք. Կախա Կալաձե
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, պետք է հաշվի առնել ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի զեկույցում նշված բոլոր առաջարկությունները։
«Ակնհայտ է, որ յուրաքանչյուր ընտրություն ուղեկցվում է չնչին խախտումներով, եղել են հակասություններ, ինչը շատ-շատ վատ է, բայց ամեն ինչ հարաբերական է։ Եթե համեմատենք, թե ինչպես էին ընտրությունները անցկացվում նախորդ տարիներին, ինչ էր կատարվում, մենք այս ուղղությամբ առաջընթաց քայլեր ունենք, բայց դրա վրա չպետք է կանգ առնենք։
Մենք պետք է հաշվի առնենք ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի զեկույցում տրված բոլոր առաջարկությունները՝ ավելի ու ավելի լավ ընտրություններ անցկացնելու համար»,- ասել է Կախա Կալաձեն։