Ես դահիճ բառը չէի օգտագործի Պուտինին դիմելու համար. Էմանուել Մակրոն

16:43, 27.03.2022

Ես չէի օգտագործի «դահիճ» բառը Պուտինին բնութագրելու համար,- այս մասին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նրա խոսքով, եթե Արևմուտքը ցանկանում է լիցքաթափել իրավիճակը դիվանագիտական ​​ճանապարհով, ապա նրա համար անընդունելի է բանավոր սրումը։

«Ես չէի օգտագործի այդ բառը։ Նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, ապա դիվանագիտական ​​ճանապարհով Ուկրաինայից դուրս բերել ողջ ռուսական բանակը։ Եթե մենք ցանկանում ենք դա անել, ապա մենք չենք կարող բանավոր կամ գործողություններով սրել իրավիճակը»,- ասել է Էմանուել Մակրոնը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Լեհաստան կատարած այցի ժամանակ Վլադիմիր Պուտինին դահիճ էր անվանել։

Նմանատիպ