Երուսաղեմում Բենիամին Նեթանյահուի տան դիմաց բողոքի ցույցի ժամանակ հինգ ցուցարար է ձերբակալվել

15:29, 28.12.2024

Երուսաղեմում Բենիամին Նեթանյահուի տան դիմաց բողոքի ցույցի ժամանակ հինգ ցուցարար է ձերբակալվել։ Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։

Բենիամին Նեթանյահուի տան դիմաց ցույց է անցկացվել՝ պահանջելով ազատ արձակել պատանդներին։ Ցույցին մասնակցել է մոտ 20 մարդ։ Նեթանյահուի տան մոտ ցուցարարները վանկարկել են, որ Գազայում «Համաս»-ի կողմից պատանդ վերցված մարդիկ տառապում են։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մոտ 20 րոպե անց ցույցի մասնակիցները ցրվել են, ինչի ժամանակ նրանց կանգնեցրել են ոստիկանները և տարել մոտակա ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության։ Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք ձերբակալվել են աղմուկի պատճառով։

Նմանատիպ