Թենգիզ Շարմանաշվիլի. Ընդդիմությունում պայքար է ծավալվել այն բանի շուրջ, թե ով կտիրանա այն փոքր գումարներին, որոնք ծածուկ և ապօրինի կերպով մուտք են գործում Վրաստան, միմյանց խորտակելու համար ամեն ինչի կգնան

13:29, 12.09.2026

Ընդդիմությունում նոր ոչինչ տեղի չի ունենում: Պայքար է ծավալվել այն բանի շուրջ, թե ով կտիրանա այն փոքր գումարներին, որոնք ծածուկ և ապօրինի կերպով մուտք են գործում Վրաստան, – այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» անդամ Թենգիզ Շարմանաշվիլին:

Նրա խոսքով՝ ընդդիմությունն ամեն ինչի կգնա միմյանց տապալելու համար:

«Քանի որ USAID-ից և նմանատիպ հիմնադրամներից այսպես անվերահսկելիորեն այդ գումարները չեն կարող մուտք գործել, և ինչ հիմնադրամներ որ կան, այնտեղից էլ այսպես ուղղակիորեն չեն կարող մտնել, ինչպես նաև սղության պատճառով (սահմանափակ լինելով) այդ ֆինանսավորումը, հենց այդ պատճառով էլ միմյանց միջև պայքար են ծավալել, որպեսզի իրենց տիրոջն ասեն. «Նրան մի՛ տուր, դա կոմպրոմետացված մարդ է, ոչինչ չանող մարդ, նրանից ոչնչի չպետք է սպասես, իսկ ես գլխավոր ընդդիմությունն եմ, և այդ փողն ի՛նձ տուր»: Պայքարը սրա համար է: Սրա համար նրանք միմյանց կոկորդ էլ կտրեն, կոմպրոմատներ էլ կդնեն: Մեզանից առավել նրանք ատում են նրան, ով այդ փողերի մեջ իրենց մրցակիցն է: Մեզ հազվադեպ կկծեն, այլապես որպես գլխավոր մրցակից միմյանց են համարում, քանի որ գիտեն, որ ես այդ փողին մասնակից չեմ դառնա: Ընդդիմությունն ամեն ինչի կգնա միմյանց ջրասույզ անելու համար, որոշ բաներում ճշմարտությունը կասեն, և, ինչպես երևում է, շատ բան ճշմարտություն է այս փողերի պտույտում և այլն, միայն թե արմատախիլ անեն: Որոշ բաներ էլ կզրպարտեն միայն մեկ բանի համար, որպեսզի տեղ գրավեն որպես գլխավոր ընդդիմադիրներ: Սա վրացի ժողովրդի համար չէ, որ պետք է, նրանք վրացի ժողովրդի հետ չեն էլ աշխատում, այս ամենը տերերի համար է արվում», – հայտարարել է Թենգիզ Շարմանաշվիլին:

Նմանատիպ