Երկիր մուտք գործելիս, Վրաստանի քաղաքացիների համար նվազում է պարտադիր ինքնամեկուսացման տևողությունը
Երկիր մուտք գործելիս, Վրաստանի քաղաքացիների համար նվազում է պարտադիր ինքնամեկուսացման տևողությունը

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, երկիր մուտք գործելու հետ կապված անվտանգության կանոնակարգերը թեթևացվում են, ինչպես Վրաստանի քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների համար:

Նախարարի պարզաբանմամբ, Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան երկիր մուտք գործելիս ներկայացնել «Փի Սի Ար» թեստի բացասական պատասխանը և ութ օրյա մեկուսացման փոխարեն, իրենց սեփական միջոցներով երրորդ օրը կրկնել թեստը:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել է Թուրնավան, Վրաստանի քաղաքացիները, ովքեր չեն ներկայացնի «Փի Սի Ար» թեստի պատասխանը, 12 օրվա փոխարեն կանցնեն ութ օրյա ինքնամեկուսացման մեջ:

«Ինչպես գիտեք, փետրվարի մեկից վերականգնվում են կանոնավոր չվերթները: Ըստ այդմ, մենք, վարչապետի հանձնարարությամբ, այս ամբողջ ընթացքում աշխատում էինք ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների մուտքի ռեժիմը վերանայելու վրա: Ավելի կոնկրետ, տեղի է ունենում կանոնակարգերի մեղմացում, որը կօգնի մեզ կանոնավոր չվերթների վերականգնման պայմաններում, բոլոր համավարակաբանական կարնոնակարգերի պաշտպանությամբ, հետզհետե ակտիվացնել զբոսաշրջային ներուժը:

Մինչ օրս, Վրաստանի քաղաքացիները երկիր են մտնում կամ բացասական «Փի Սի Ար» թեստով և այս դեպքում անցնում են ութօրյա ինքնամեկուսացման մեջ, կամ եթե նրանք չեն ներկայացնում թեստի պատասխանը, ենթակա են 12-օրյա ինքնամեկուսացման: Փետրվարի 1-ից, կանոնավոր չվերթների վերականգնման հետ մեկտեղ, Վրաստանի քաղաքացիների համար կանոնակարգերը կմեղմացվեն, մասնավորապես, նրանք կունենան ընտրության իրավունք՝ երկիր մուտք գործել բացասական «Փի Սի Ար» թեստով և անցնել ութօրյա ինքնամեկուսացման մեջ, կամ ինքնամեկուսացման փոխարեն երրորդ օրը հետազոտվեն սեփական ծախսերով: Այս դեպքում նրանք ազատվում են ինքնամեկուսացման պահանջից», – հայտարարել է Թուրնավան: