Երևանում շարունակվում են բողոքի ցույցերը
Երևանում շարունակվում են բողոքի ցույցերը

Երևանում շարունակվում են բողոքի ցույցերը: Ինչպես տեղից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, ցուցարարները բաժանվել են մի քանի խմբերի և քայլում են փողոցներով: Նրանք ժամանակ առ ժամանակ կանգ են առնում, փակում փողոցները:

Ոստիկանությունը փորձում է, որ չփակվեն կենտրոնական մայրուղիները: Բոլոր մայրուղիների վրա մոբիլիզացված են մեծ քանակությամբ իրավապահներ:

Հանրապետական հրապարակում ցույցը ծրագրվում է անց կացնել ժամը 19:00-ին:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ 9-օրյա ցույցերի արդյունքում ձերբակալվել է մոտ 200 ցուցարար: