Երևանում հատուկջոկատայինները հեռացել են Բաղրամյանի պողոտայից:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը Երևանից, հատուկջոկատայինները նստել են ավտոբուսներ, սակայն հայտնի չէ, թե ինչ ուղղությամբ են նրանք շարժվում:
Ինչ վերաբերում է ակցիայի մասնակիցներին, նրանք երթը շարունակում են վարչապետի նստավայրի ուղղությամբ:
Ինչպես նշել էր ընդդիմության «Ելք» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, նրանք պատրաստվում են շրջափակել նստավայրը:
Բաղրամյանի պողոտայում առավոտից մոբիլիզացված էին հատուկջոկատայիններ:
Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հակառակորդներն արդեն երրորդ օրն է, Երևանի կենտրոնում անցկացնում են հանրահավաք:
Հայաստանի Ազգային Ժողովը Սերժ Սարգսյանին ընտրել է վարչապետի պաշտոնում: