Երևանում ընթացող բողոքի ցույցին ձերբակալել են 129 մարդու: Այս մասին տեղեկություն է տարածում ոստիկանությունը: Բացի այդ, իրավապահ մարմիններից տեղեկացնում են, որ 41 ձերբակալված արդեն ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ Երևանում բողոքի ցույցները շարունակվում են նաև այս րոպեներին: Ցուցարարներն ուղևորվում են դեպի ԱԺ շենք, որտեղ կպահանջեն անցկացնել արտահերթ նիստ և կպահանջեն բարձրացնել վարչապետի հրաժարականի հարցը:
Ցույցի մասնակից կուսակցությունների մի մասը դիմում է Հայաստանի նախագահին, կիրառել Սահմանադրությամբ շնորհված իրավունքը և ձևավորել անցումային կառավարություն:
Ցուցարարները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են պետական շահերն անտեսելու և Ադրբեջանին տարածքներ փոխանցելու մեջ: