Հայաստանի մայրաքաղաքում ընթացող ակցիային իրավիճակը լարվել է մի քանի անգամ: Հաղթանակի կամրջին ոստիկանությունը փորձում է ցրել բողոքի ակցիայի մասնակիցների այն խումբը, որը փակել է կամուրջը:
Ինչպես գրում է News Aramenia-ն, ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում, ցուցարարները կամրջի մոտ հավաքված ավտոմեքենաների վարորդներին տվել են անցնելու իրավունք, որի հետո կրկին փակել են կամուրջը:
Տեղում մոբիլիզացված են ոստիկանության լրացուցիչ ուժերը: Ցուցարարները վանկարկում են. «Մենք ենք տերը մեր երկրի»:
Դրա հետ մեկտեղ, միջադեպ է տեղի ունեցել Բաղրամյանի պողոտայում, որտեղ մնում է ակցիայի մասնակիցների մի մասը: Ցուցարարնեի խումբը բախվել է ոստիկանությանը:
Ակցիային տուժածների թիվը հասել է 80-ի: