Երևանում ձերբակալել են հանրահավաքի 68 մասնակցի
Երևանում իրավապահաները ձերբակալել են հանրահավաքի 68 մասնակցի: Տեղեկությունն այս մասին տարածել են հայկական ԶԼՄ-ները՝ ոստիկանության վրա հենվելով:
Իրավապահների տեղեկությամբ, ապրիլի 18-ին ձերբակալվել է 68 մարդ:
Մինչ այդ, ոստիկանությունը մասնակիցներին կոչ է արել դադարեցնել անօրինական գործողությունները:
Ընդդիմության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ, կողմնակիցների հետ միասին մոտեցել է Երևանի պետական համալսարանի մոտ և ուսանողներին կոչ արել՝ միանալ բողոքի ցույցի:
Արդեն մի քանի օր է, Երևանում ընթանում են ընդդիմության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ անցկացվող բողոքի ցույցերը:
Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հակառակորդներն արդեն երրորդ օրն է, Երևանի կենտրոնում անցկացնում են հանրահավաք:
Հայաստանի Ազգային Ժողովը Սերժ Սարգսյանին ընտրել է վարչապետի պաշտոնում: