Երևանում ձերբակալել են ակցիայի մի քանի մասնակցի (ֆոտո)
Երևանում ձերբակալել են ակցիայի մի քանի մասնակցի (ֆոտո)

Երևանում, Ազատության պողոտայում ձերբակալել են ակցիայի մի քանի մասնակցի:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը Երևանից, ցուցարարները փակել էին ճանապարհի երթևեկելի մասը: Ոստիկանությունը մի քանի մարդու ձերբակալել է հենց փողոցի ակցիան մասնակիցներից մաքրելու ժամանակ:

Այս պահի դրությամբ, պողոտայում վերականգնված է երթևեկությունը: Մերձակա տարածքում կրկին մնում են ակցիայի մասնակիցներ:

Երևանում առավոտից վերսկսվել է ակցիան: Ընդդիմախոս պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կողմնակիցների հետ միասին շարժվում է Կոմիտասի պողոտայի ուղղությամբ: Նա կողմնակիցների հետ պատրաստվում է փակել մի քանի փողոց:

 

Արդեն մի քանի օր է, Երևանում ընթանում են ընդդիմության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ անցկացվող բողոքի ցույցերը: Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հակառակորդներն Երևանում անցկացնում են հանրահավաքներ: Հայաստանի Ազգային Ժողովը Սերժ Սարգսյանին ընտրել է վարչապետի պաշտոնում:

Հայաստանի խորհրդարանը երկրի վարչապետի պաշտոնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ընտրել էր ապրիլի 17-ին: