Երևանում բողոքի ցույց է ընթանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Երևանում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույց: Ցուցարարները հավաքվել են կառավարության տան դիմաց, որտեղ ուժեղացված են անվտանգության միջոցները:

Ընդդիմադիր 17 կուսակցության հիմնադրած «Հայրենիքի փրկության շարժումը» դեկտեմբերի 22-ը հայտարարեց համընդհանուր գործադուլի օր:

Հայաստանում Նիոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են ընթանում նոյեմբերի 10-ից: Քաղաքացիների մի մասը Փաշինյանի հրաժարականն է պահանջում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Ադրբեջանի հետ Մոսկվայի միջնորդությամբ կնքված պայմանագրի պատճառով: