(LIVE) Երևանում, Բաղրամյանի պողոտայում, մոբիլիզացված են հատուկջոկատայիններ

Երևանի կենտրոնում վերսկսվել է բողոքի ցույցը: Ընդդիմության «Ելք» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կողմնակիցների հետ միասին ուղևորվում է դեպի վարչապետի նստավայր:

Փաշինյանը պատրաստվում է շրջափակել նստավայրը: Նրա մեկնաբանություն է արել լրագրողների մոտ և նշել, որ «Սերժ Սարգսյանը ստիպված կլինի աշխարհին նայել ոստիկանության լուսարձակների մյուս կողմից»:

Ոստիկանության տեղեկությամբ, Հայաստանի մայրաքաղաքում այս պահին երթևեկությունը կաթվածահար եղած չէ:

Դրա հետ մեկտեղ, ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը Երևանից, Բաղրամյանի պողոտայում մոբիլիզացված են հատուկջոկատայիններ:

Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հակառակորդներն արդեն երրորդ օրն է, Երևանի կենտրոնում անցկացնում են հանրահավաք:

Հայաստանի Ազգային Ժողովը Սերժ Սարգսյանին ընտրել է վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությանն աջակցել է 77 մարդ, դեմ է եղել 17-ը: