Երևանի ոստիկանությունը այսօր ձերբակալել է ընդդիմության բողոքի ակցիայի 30 մասնակցի: Հայաստանի ոստիկանության մամլո ծառայության տեղեկությամբ, եթե ձերբակալվածներին առաջիկա 3 ժամվա ընթացքում ազատ չարձակեն, դա նշանակում է, որ նրանք կասկածվում են օրինախախտման մեջ:
Հայաստանի մայրաքաղաքում ցուցարարները շարունակում են երթը: Նրանք փորձել են արգելափակել Հայաստանի կառավարության շենքը, որտեղ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պետք է անցկացվի նոր նախարարների կաբինետի առաջին նիստը: