Ենթադրաբար կապված է Թուրքիայում Սանտա Մարիա եկեղեցու վրա հարձակման հետ կապ ունենալու մեղադրանքով Ստամբուլում գործող ահաբեկչական կազմակերպության այսպես կոչված իսլամական պետության 17 անդամ են ձերբակալել

19:10, 03.02.2024

Թուրքիայում Սանտա Մարիա եկեղեցու վրա հարձակման հետ կապ ունենալու մեղադրանքով Ստամբուլում գործող ահաբեկչական կազմակերպության այսպես կոչված իսլամական պետության 17 անդամ են ձերբակալել:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի հետախուզական ծառայությունը բացահայտել է երկրի դեմ գործած կասկածյալներին և վերջիններս կապված են Խորասան գավառի հետ։

Հատուկ գործողությունն իրականացվել է Ստամբուլի մի քանի վայրերում միաժամանակ։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ երկրի հետախուզական ծառայության գործողությունների արդյունքում կանխվել են Թուրքիայում սինագոգների ու եկեղեցիների դեմ ուղղված ծրագրերը։

Նմանատիպ