Ենս Սթոլթենբերգ.Վրաստանը մշտապես Ռուսաստանի հետ անցկացվող հանդիպումների օրակարգում է
Ուկրաինան և Վրաստանը մշտապես մեր օրակարգում են և բոլոր հանդիպումներին, որոնք ունենում ենք ռուսական կողմի հետ,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ ի պատասխան Առաջին ալիքի հարցին:
Առաջին ալիքի լրագրողը դաշինքի գլխավոր քարտուղարին հարցրել էր, պատրաստվում է, թե ոչ, որ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում նախատեսված հանդիպմանը Սերգեյ Լավրովի հետ զրուցի Վրաստանի և Ուկրանինայի մասին: