Ենս Սթոլթենբերգ. Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի և Վրաստանի բարեփոխումներին՝ ՆԱՏՕ-ին մերձեցնելու համար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի խոսքով, դաշինքը շարունակում է աջակցել Վրաստանին ու Ուկրաինային:
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր արժեքավոր գործընկերներին, Ուկրաինային և Վրաստանին: Մենք կշարունակենք աջակցել նրանց բարեփոխումներին՝ ՆԱՏՕ-ին մերձեցնելու համար», – ասաց Սթոլթենբերգը: