Եմենի հութիները պնդում են, որ բալիստիկ հրթիռով հարձակվել են Իսրայելի էլեկտրակայանի վրա

14:19, 05.01.2025

Եմենի «հութիները» պնդում են, որ բալիստիկ հրթիռով հարձակվել են Իսրայելի էլեկտրակայանի վրա։

«Հութիների» մամուլի խոսնակ Յահյա Սարեյայի խոսքով՝ հարձակման թիրախը եղել է Հադերա քաղաքի մոտ գտնվող Օրոտ Ռաբին էլեկտրակայանը։ Եթե ​​հարձակումը հաստատվի, դա կլինի ամենախորը հարվածը, որը երբևէ իրականացվել է Իսրայելում հութիների կողմից։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հրթիռը հաջողությամբ խոցվել է նախքան երկրի սահմանը հատելը: Իրանի կողմից աջակցվող խմբավորումը պնդում է, որ «գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակներին»։

Միաժամանակ հայտնի է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Եմենի տարածքը։

Նմանատիպ