Մարկո Ռուբիո. Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություն անցկացնելու անհրաժեշտություն չկա
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությամբ՝ Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցներն ու ծովային շրջափակումն այնքան արդյունավետ են, որ նախագահ Դոնալդ Թրամփին Թեհրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություն անցկացնելն այլևս պետք չէ։
Նրա խոսքով՝ Իրանի վրա տնտեսական ճնշումն օրեցօր աճում է և երկրին հասցնում է հետզհետե ավելի մեծ վնաս։ Ռուբիոյի հայտարարությամբ՝ այս գնահատականը կիսում են նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցները։
«Իրանի վրա իրականացված տնտեսական ճնշումն աննախադեպ է, և դրա հետևանքներն ավելի ու ավելի են ծանրանում։ Այդ ճնշումն աճում է ամեն օր։ Եթե նույն նպատակին հասնում ենք տնտեսական միջոցներով ու տնտեսական ճնշմամբ, ռազմական հարվածներ հասցնելու անհրաժեշտություն չկա։ Սա փակուղային իրավիճակ չէ», – նշել է Ռուբիոն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ամերիկան «մարտական պատրաստվածության վիճակում է», թեև հավելյալ հարվածներ հասցնելու անհրաժեշտությունը «քիչ հավանական է»։