Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային հարցեր և երկկողմ հարաբերություններ
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային հարցեր և երկկողմ հարաբերություններ։
Հայաստանի վարչապետին Ֆրանսիայի նախագահը հյուրընկալել է Ելիսեյան պալատում։
Ինչպես նշել է Էմանուել Մակրոնը, հանդիպումը հիանալի հնարավորություն է երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգը քննարկելու համար։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը և բոլոր ոլորտներում կապերի զարգացման ու ընդլայնման կարևորությունը։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությունը, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքը։ Կողմերը խոսել են նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության հետագա զարգացման հարցերի շուրջ, այդ թվում՝ վիզաների ազատականացման և ԵՄ-ի կողմից աջակցվող բարեփոխումների առաջընթացի մասին։