Մարկո Ռուբիո – Աբու Դաբիում անցկացված բանակցությունները արդյունավետ էին, ակնհայտ է՝ առջևում շատ աշխատանք կա, մեր նպատակն է, որ բանակցությունների սեղանին ներկայացված լինեն նաև եվրոպացիները

20:42, 10.11.2026
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությամբ՝ Աբու Դաբիում անցկացված բանակցությունները շատ արդյունավետ էին։
Նրա խոսքով՝ համաձայնության հասնելն մեկ օրում անհնար է։
«Ակնհայտ է՝ առջևում դեռ շատ աշխատանք կա։ Սա այնպիսի հարց չէ, որի կարգավորումն ակնկալվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Բացի այդ, Մարկո Ռուբիոյի խոսքով՝ կարևոր է, որ ի վերջո բանակցություններում ներգրավվի նաև Եվրոպան։
«Մեր նպատակն է ընդլայնել եռակողմ ձևաչափը, որպեսզի բանակցությունների սեղանին անմիջականորեն ներկայացված լինեն ոչ միայն ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը, այլև եվրոպացիները», – նշել է Ռուբիոն։
Հարցին, թե որքանով են լուրջ տրամադրված Աբու Դաբիում գտնվող ռուս բանակցողները պատերազմի ավարտի հարցի առնչությամբ, Ռուբիոն պատասխանել է. «Հենց դա ենք ստուգում»։

Նմանատիպ