Երեկ Քնեսեթը նախնական ընթերցմամբ հաստատել է ահաբեկիչների համար մահապատժի մասին օրինագիծը։ ԵՄ-ն դեմ է հանդես եկել նման օրենքին։
«ԵՄ-ն դեմ է մահապատժին՝ առանց որևէ բացառության։ Այդպիսին է մեր դիրքորոշումն այդ օրենսդրության հարցում»,-ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ Բրյուսելում պատասխանելով լրագրողների հարցերին։
Ինչպես հայտնել է խորհրդարանական մամլո ծառայությունը, մահապատժի կենթարկվեն ահաբեկչությունների իրականացման մեղավորները, մահվան դատավճռի կայացման համար բավարար կլինի յուրաքանչյուր դատական ատյանի 3 դատավորներից 2-ի կարծիքը։
Իսրայելը դասվում է այն երկրների թվին, որտեղ մահապատիժը դե յուրե չեղարկված չէ, սակայն չի կիրառվում դե-ֆակտո։