Եգիպտոսի մայրաքաղաքում տեղի է ունեցել պայթյուն: Լրատվությունն այս մասին տարածում է «ռոյտերս» գործակալությունը:
Նախնական տեղեկությամբ պայթյունի մոտակայքում կանգնած է եղել զբոսաշրջային ավտոբուս, տուժել է 14 մարդ:
Տարածված լրատվությամբ պայթյունը տեղի է ունեցել բուրգերի մոտակայքում գտնվող թանգարանի մոտ:
Մամուլի տեղեկությամբ, տուժածները հարավաֆրիկացի զբոսաշրջիկներ են: