ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակներում Ադրբեջանում է գտնվում Նիկոլոզ Սամխարաձեն
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակության ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։
Նիկոլոզ Սամխարաձեն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում կմասնակցի 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին որպես միջազգային դիտորդ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։