ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ. ԱՄՆ-ը ցանկանում է կողմերին օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում և ակտիվորեն կփորձենք հասնել այդ նպատակին
Հայաստան-Ադրբեջան սահմանին զինված պայքարին արձագանքել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը:
«Մինսկի խմբի համանախագահները, Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան ակտիվ ներգրավված են այս գործընթացներին: Ցանկանում եմ ընգծել, որ մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջան-Հայաստան հարցի մարտահրավերներին»,- հայտարարել է Ջեյմս Գիլմորը:
Գիլմորը նաև նշել է, որ խոսում է ոչ միայն Մինսկի խմբի, այլ՝ ԱՄՆ-ի անունից:
«Ես հայտարարեցի, որ կարևոր է, համանախագահները լինեն թափանցիկ և ակտիվ, անհրաժեշտության դեպքում, երկրներին օգնեն միջնորդությամբ: ԱՄՆ-ը ցանկանում է կողմերին օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ, խաղաղ կարգավորման գործում և մենք ակտիվորեն կփորձենք հասնել այդ նպատակին»,- հայտարարել է Գիլմորը:
Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ զինված պայքարն սկսվել էր հուլիսի 12-ին: