ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«Մենք խստորեն դատապարտում ենք ուժի գործադրումը և ցավակցություն ենք հայտնում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ: Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել բռնությունները և վերսկսել բանակցությունները, հակամարտության տևական լուծում գտնելու համար», – ասված է ԵԱՀԿ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանում իրավիճակը լարվել է այսօր առավոտյան: Կողմերը կրակ բացելու մեջ մեղադրում են միմյանց: Ինչպես հաղորդվում է զոհեր կան ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակիչների շրջանում: