ԵԱՀԿ-ի նախագահ Աննա Լինդեն ժամանելու է Վրաստան
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար, Աննա Լինդեն կայցելի Վրաստան: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է ԵԱՀԿ-ի կայքում:
Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Աննա Լինդեն փետրվարի 16-ին կայցելի Վրաստան և կանցկացնի բարձր մակարդակի հանդիպումներ:
Այցի ընթացքում, Լինդեն կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Գիորգի Գախարիայի, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետական նախարար, Թեա Ախվլեդիանիի հետ:
Բանակցությունների հիմնական թեման կլինի ԵԱՀԿ-ի և Վրաստանի միջև համագործակցության ամրապնդումը:
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Աննա Լինդեն բանակցություններ կվարի նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի, խորհրդարանի և քաղաքացիական հասարակության անդամների հետ, որպեսզի քննարկի ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև անց է կացնելու մամուլի ասուլիս լրատվամիջոցների համար:
ԵԱՀԿ-ի գործող նախագահը նախատեսում է հանդիպել նաև Եվրոպական դիտորդական առաքելության հետ:
Աննա Լինդեն իր այցի մասին գրում է նաև սոցիալական ցանցում:
«Ես մեկնում եմ Վրաստան, որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Մենք վերահաստատում ենք ԵԱՀԿ-ի ուժեղ աջակցությունը Վրաստանին, հակամարտությունների լուծման և ինստիտուտների ամրապնդման գործում, ինչպես այն ոլորտներում, որտեղ կանայք, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը կարող են կարևոր դեր ունենալ», – գրել է Լինդեն:
https://twitter.com/AnnLinde/status/1361275908225654787?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1361275908225654787%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Feuto-s-tavmjdomare-ana-linde-saqartvelos-estumreba%2F