ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակը հայտարարություն է տարածել գերագույն դատարանի դատավորների նշանակման հետ կապված
ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակը հայտարարություն է տարածել գերագույն դատարանի դատավորների նշանակման հետ կապված

ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակը հայտարարություն է տարածել գերագույն դատարանի դատավորների նշանակման հետ կապված:

Հայտարարության մեջ նշված է, որ քաղաքական լարվածությունը Վրաստանում կասկածի տակ է դնում գերագույն դատարանի դատավորների նշանակման անկախությունը:

«Բարեփոխումները, որոնք Վրաստանում ապահովում են դատարանի դատավորների նշանակման կանոնակարգը, դատական համակարգի անկախության բարելավման գործում կարևոր քայլ է, սակայն դա չի կարող ապահովել անաչառ գործընթացն առանց կուսակցական քաղաքականության ազդեցության»,- նշված է ԵԱՀԿ-ի պատոնական կայքէջում հրապարակված հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշված է, որ դատավորների նշանակման հետ կապված վերջին քվեարկությունը, չնայած քաղաքական ճգնաժամի, ընդդիմության բոյկոտի և գործընթացի հետաձգման պահանջի, այնուամենայնիվ կայացավ:

Բացի այդ, նշվում է, որ առկա քաղաքական միջավայրում գործընթացի շարունակման որոշումը կասկածի տակ է դնում իշխանության անկեղծությունը բաց և թափանցիկ գործընթացի գոյության հետ կապված, որը կունենա լայն քաղաքական աջակցություն և կբարձրացնի հանրությա մեջ դատական համակարգի նկատմամբ վստահությունը:

Հայտարարության մեջ խոսվում է նաև գործնթացի դրական կողմերի մասին, որ խորհրդարանի և Արդարադատության գերագույն խորհրդում լսումներն ընթացել են բաց և թափանցիկ կերպով: