Եղանակային պայմանների պատճառով Ախալցիխեի մուտքի մոտ բեռնատար մեքենաները չեն կարողանում երթևեկել

Առատ ձյան և մերկասառույցի պատճառով, Խաշուրի-Ախալցիխե-Վալե, Ախալցիխե-Նինոծմինդա և Ախալքալաքի-Կարծախի ավտոճանապարհին երթևեկության սահմանափակումներ են:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, Ախալցիխեի մուտքի մոտ բեռնատար ավտոմեքենաներինչի հաջողվում երթևեկել: Պարեկայի ոստիկանությունը անվտանգության նկատառումներից ելնելով վարորդներին արգելում է երթևեկել:

Ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկությամբ, մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Ախալիխե-Նինիծոմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) ավտոճանապարհի 90կմ-112կմ (Նինոծմինդա-Հայաստանի սահման) հատվածում և միջազգային նշանակության Ախալքալաքի-Կարծախ  (Թուրքիայի Հանրապետության սահման) ավտոճանապարհի կմ1-կմ36 հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտորանսպորտի երթևեկությունը ազատ է: Ճանապարհի մնացած հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը ազատ է:

Ստեղծված իրավիճակից ելնելով, ավտոճանապարհային դեպարտամենտը քաղաքացիներին կոչ է անում, երթևեկել ձմեռային ժամանակաշրջանի համար նախատեսված անվադողերով և ենթարկվել ճանապարհներին սահմանված ռեժիմներին: