Յանոշ Հերմանին, Վրաստանում Եվրամիության դեսպանի պաշտոնում փոխարինելու է Կառլ Հարցելը
Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում Յանոշ Հերմանին փոխարինելու է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի գլխավոր խորհրդական Կառլ Հարցելը,- այս մասին Առաջին ալիքին հայտնել են Եվրամիության ներկայացուցչության մամլո ծառայությունում:
Շվեդ դիվանագետ Կառլ Հարցելը Դոնալդ Տուսկի գրասենյակում զբաղեցնում է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնը: Նրա գործունեության ոլորտում էր Կենտրոնական Ասիայի և Եվրամիության ոչ անդամ Եվրոպայի երկրների, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրների թեմատիկան:
Կառլ Հարցելը Վրաստան կժամանի սեպտեմբերի սկզբին, այն բանից հետո, երբ օգոստոսի վերջին կավարտվեն Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Յանոշ Հերմանի իրավասությունները և նա կլքի Վրաստանը: