Յանոշ Հերման. Եվրամիությունն աջակցում է Վրաստանի կառավարության քայլերին, որոնք արվում են խաղաղարար քաղաքականության ուղղությամբ
Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության գործող ղեկավար Յանոշ Հերմանի հայտարարությամբ, Եվրամիությունն աջակցում է Վրաստանի կառավարության քայլերին, որոնք արվում են խաղաղարար քաղաքականության ուղղությամբ:
Յանոշ Հերմանին լրագրողները հարց են ուղղել բռնազավթված Աբխազիայի «վարչապետ» Սերգեյ Շամբայի «Էխո Մոսկվային» տված հարցազրույցի մասին:
«Եվրամիությունը լիովին աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և միասնությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Սա խոսքեր չեն, սա Եվրամիության քաղաքականությունն է: Չեմ կարծում, որ անհրաժեշտ է իմ մեկնաբանությունը և նշումը՝ Վրաստանի կառավարության նկատմամբ: Եվրամիությունն արդեն արտահայտել է իր դիրքորոշումը նրանով, որ մեծ աջակցություն է հայտնում Վրաստանին, ինչպես Եվրամիության դիտորդական առաքելության միջոցով, այնպես էլ Ժնևի միջազգային քննարկումների համանախագահի և Եվրամիության հատուկ ներկայացուցչի գլխավորությամբ: Աջակցում ենք Վրաստանի կառավարության քայլերին, որոնք արվում են խաղաղարար քաղաքականության ուղղությամբ»,- հայտարարել է Հերմանը:
Իսկ բռնազավթված Աբխազիայի նախկին վարչապետ Սերգեյ Շամբան «Էխո Մոսվկային» տված հարցազրույցում հայտարարել էր, որ վրացիներին թշնամի չի համարում և Վրաստանում ունի ընկերներ: