Խուրվալեթի գյուղում ռուս զինվորականները տեղադրել են այսպես կոչված նոր փշալարեր
Խուրվալեթի գյուղում, բռնազավթված գծի մոտ հայտնվել են այսպես կոչված նոր փշալարեր:
Առաջին ալիքի լրագրողի լրատվությամբ, այս րոպեներին ռուս զինվորականները գտնվում են Խուրվալեթի և Ձուկաան գյուղերի միջև: Առաջին ալիքի նկարահանող խմբի երևալուց հետո, նրանք թաքնվել են իրենց մեքենայի ետևում:
Տեղացիների խոսքերով երեք ռուս զինվորական նշված վայր է այցելել առավոտյան և փշալարեր տեղադրել Քուջաշվիլիների այգում: Նրանց այգին սահմանակից է բռնազավթված Ձուկաանի գյուղին:
Տեղացիների խոսքերով, նոր փշալարերի տեղադրումը ռուս զինվորականները դադարեցրել են մամուլի և ոստիկանության ներկայացուցիչների հայտնվելուց հետո: Տեղացիները գտնում են, որ զինվորականները կշարունակեն փշալարեր տեղադրելու գործողությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan