Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Խուան Գուայդոն այսօր Կոլումբիայում հանդիպելու է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
Չնայած երկիրը լքելու արգելքին, Խուան Գուայդոն մեկնել է Կոլումբիա, որտեղ հանդիպել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկի հետ:
«Մենք շարունակում ենք միջազգային աջակցության ձեռք բերումը այն բանի համար, որ ազատագրենք Վենեսուելան»,- ասել է Խուան Գուայդոն Կոլումբիայի նախագահի հետ հանդիպումից հետո:
Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է արդեն երեք տարի: Երկրում ստեղծված մարդասիրական ճգնաժամի պատճառով Վենեսուելայից հեռացել է մոտ 4,5 միլիոն մարդ:
2019 թվականին ընդդիմության առաջնորդ, Խուան Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար: Նրան աջակցել են Միացյալ Նահանգները և աշխարհի գրեթե 50 երկիր, այդ թվում ՝ Վրաստանը: