Խորվաթիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը
Խորվաթիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Խորվաթիայի ժողովրդավարական միություն» կուսակցությունը: Իշխող կուսակցությունը խորհրդարանում 151 տեղից զբաղեցնելու է 68-ը:
Ըստ «ռոյտերի» իշխող կուսակցության հիմնական հակառակորդը ՝ Սոցիալ-դեմոկրատները և նրա դաշնակից կուսակցությունները խորհրդարանում կզբաղեցնեն 43 տեղ: Լրատվական գործակալության հաղորդմամբ, «Խորվաթիայի ժողովրդավարական միություն» կուսակցությունը այս պահին դաշնակիցներ է փնտրում, իշխող կոալիցիա կազմելու համար:
Իշխող կուսակցության առաջնորդ և երկրի գործող վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հայտարարել է, որ կուսակցությանը սպասվում է քրտնաջան աշխատանք: