Խորհրդարանում վարչապետի զեկույցի վերաբերյալ քաղաքական բանավեճը կշարունակվի այսօր
Խորհրդարանում վարչապետի զեկույցի վերաբերյալ քաղաքական բանավեճը կշարունակվի այսօր

Վարչապետի զեկույցը լսելու ընթացակարգը խորհրդարանում կշարունակվի այսօր:

Հունիսի 25-ին, խորհրդարանի լիագումար նիստում Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթը տևեց մոտ 8 ժամ: Վարչապետին հարց են ուղղել մոտ 70 պատգամավորներ: Իրակլի Ղարիբաշվիլին պատասխանեց ճշտող հարցերին: Դրանից հետո պետք է քաղաքական բանավեճ սկսվեր, սակայն խորհրդարանի խոսնակ Կախա Կուճավան հայտարարեց, որ բոլոր քաղաքական խմբերը ցանկանում են մասնակցել բանավեճերին և չեն հասցնի, քանի որ կանոնակարգի համաձայն, գարնանային նստաշրջանը պետք է փակվեր հունիսի վերջին ուրբաթ օրը, մինչև ժամը ՝ 00:00-ն: Կախա Կուճավան նշեց, որ արտահերթ նստաշրջան կգումարվի հունիսի 28-ին և այդ կապակցությամբ կդիմի նախագահին:

Պատգամավորները գարնանային նստաշրջանը փակեցին օրհներգի ներքո:

Ըստ ընթացակարգի, մնացել է քաղաքական բանավեճը, թե ինչ ձևաչափով կկարողանան ելույթ ունենալ քաղաքական ուժերը: Այս ընթացակարգի ավարտից հետո վարչապետը կկարողանա օգտագործել եզրափակիչ խոսքը:

Վրաստանի խորհրդարանի արտահերթ նստաշրջանը կսկսվի ժամը 13:00-ին: