Խորհրդարանում պետք է լսվի յուրաքանչյուր ընտրողի ձայնը, որը նշանակում է 150 պատգամավորի մասնակցություն այս գործընթացում. Կախա Կուճավա
Խորհրդարանում պետք է լսվի յուրաքանչյուր ընտրողի ձայնը, որը նշանակում է 150 պատգամավորի մասնակցություն այս գործընթացում. Կախա Կուճավա

Ընտրողների ձայները պետք է լսվեն Վրաստանի խորհրդարանում, հարցերը պետք է քննարկվեն խորհրդարանում, և մեր եվրոպացի գործընկերները կոչ են անում բոլոր ընտրված խորհրդարանականներին կատարել իրենց մանդատներով նախատեսված իրավասությունները,- այս մասին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դեյվիդ Մակքալիստերի հետ հանդիպումից հետո, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Կախա Կուճավան:

Նրա խոսքով, խորհրդարանում պետք է լսվի յուրաքանչյուր ընտրողի ձայնը, որը նշանակում է 150 պատգամավորի մասնակցություն այս գործընթացում:

«Վրաստանին այս հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու համար, անհրաժեշտ է, որ խորհրդարանը լինի լիարժեք աշխատունակ և բոլոր ընտրողների ձայնը լսվի օրենսդիր մարմնում, որը նշանակում է, բոլոր 150 պատգամավորների մասնակցությունը այս գործընթացին, ուստի հուսով եմ, որ մենք կհասնենք դրանք, և ինչպես վրաց ժողովուրդը, այնպես էլ մեր գործընկերները, կտեսնեն 150 լրացված տեղ Վրաստանի խորհրդարանում», – հայտարարել է Կախա Կուճավան: