Խորհրդարանի լիագումար նիստին թմրաքաղաքականության հարցով պետք է ներկայացվի խորհրդարանային մեծամասնության կողմից համաձայնեցված տարբերակ. Ակակի Զոիձե
Խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի և լիագումար նիստերին թմրաքաղաքականության ազատականացման մասին պետք է ներկայացվի խորհրդարանային մեծամասնության կողմից համաձայնեցված տարբերակ,- այս հայտարարությունը արել է խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեն:
Նրա խոսքերով բանակցությունները կտևեն այնքան ժամանակ, քանի դեռ մեծամասնությունը չի հասնի ընդհանուր հայտարարի:
«Օրինագիծը իրավաբանական կոմիտեի և լիագումար նիստերին կներկայացվի մեծամասնության կողմից համաձայնեցված տարբերակով, որը կհաստատվի լայն հասարակական բանակցությունների արդյունքում: Բանակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ քանի դեռ մեծամասնությունը չի գա ընդհանուր հայտարարի: Ես այս երկրում չեմ հիշում ընդունվեր օրենք և դրա հետ համաձայն լիներ 100 տոկոսը: Մենք պետք է լսենք նաև հասարակության կարծիքը»,- ասել է Զոիձեն:
Հիշեցնենք, խորհրդարանի «Պահպանողականներ» խմբակցության նախագահ Գիգա Բուկիան հայտարարել է, որ թմրաքաղաքականության ազատականացման կապակցությամբ պատրաստված օրենսդրական փաթեթի քննարկումը պետք է դադարեցվի և այն պետք է ետ ուղարկվի խորհրդարանից:
Հեղինակ -
Edgar Barsegyan