Թմրաքաղաքականության մասին օրինագծի քննարկումը խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի նիստին նախատեսվում է հաջորդ շաբաթ
Թմրաքաղաքականության մասին օրինագծի քննարկումը խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի նիստին նախատեսվում է հաջորդ շաբաթ:
Ինչպես հայտարարել է խորհրդարանի առողջապահության կոմիտեի ղեկավար Ակակի Զոիձեն, հարցի շուրջ շարունակվում են խորհրդակցությունները պատգամավորների հետ, սակայն կողմերը հավանաբար կհամաձայնեն փոփոխությունների փուլ առ փուլ գործարկման մասին:
Ակակի Զոիձեի խոսքով, առաջին նպատակը այն հանձնաժողովի ստեղծումն է, որը պետք է հոգա թմրանյութ օգտագործման կանխարգելման և սպառողների վերականգնման մասին:
«Որոշ մանրամասների շուրջ ընթանում են խորհրդակցություններ: Հաջորդ շաբաթ մենք պարտադիր պետք է ավարտենք և ունենանք իրավական կոմիտեի նիստ, որտեղ հանդես կգանք ընդհանուր դիրքորոշմամբ»,- հայտարարել է Ակակի Զոիձեն:
Պատգամավորի խոսքով, հանձնաժողովի կազմում կլինեն փորձառու բժիշկներ, նախկին իրավապահներ, նախկին դատարավոր, սոցիալական աշխատող: