Ակակի Զոիձեն հայտարարում է, որ զբոսաշրջիկների նկատմամբ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունները անընդունելի են

Խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեի կարծիքով, վերջին ժամանակներում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, իր հայտարարություններով անցել է դեպի աստրալ:

Լրագրողների հետ զրույցում, Ակակի Զոիձեն արձագանքել է Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանը, որտեղ նա զրուցել է Վրաստան զբոսաշրջիկների այցելությունների մասին:

«Այն մարդկանց նկատմամբ այսպիսի դիրքորոշումը, որոնք այցելում են մեր երկիր, դիտում են մեր տեսարժան վայրերը և այն գովազդում են մեր երկրներից դուրս, անընդունելի է, առավել ևս նախկին նախագահի կողմից»,-հայտարարել է Ակակի Զոիձեն:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով տարածած տեսաուղերձի ժամանակ հայտարարել է, որ երկրին պետք չեն տգեղ և աղքատ զբոսաշրջիկներ, երկրին հարկավոր են շեյխեր: