Վրաստանի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստին ընտրելու են պետական տեսուչի:
Պետական տեսուչի պաշտոնին առաջադրված են Լոնդա Թոլորաիայի և Վալերի Լոմուաշվիլու թեկնածությունները:
Լոնդա Թոլորաիային երեկ 8 ձայնով աջակցել է մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն, իսկ Վալերի Լոմուաշվիլու թեկնածությունը քվեարկությանը տապալվել է:
Վրաստանում պետական տեսուչի ծառայությունը գործարկվելու է 2019 թվականի հուլիսի մեկից:
Պետական տեսուչի ծառայությունը լինելու է անձնական տվյալների պաշտպանության տեսուչի իրավափոխարինողը, որը
կապահովի իրավապահ մարմնի ներկայացուցչի, աշխատակցի կամ նրան հավասար անձի կողմից մարդու իրավունքների և ազատության դեմ գործած որոշ կատեգորիայի հանցանքի անաչառ և արդյունավետ հետացննության անցկացումը: