Խորհրդարանի արտահերթ նիստին լսում են Գիորգի Կվիրիկաշվիլիին
Խորհրդարանի արտահերթ նիստին լսում են Գիորգի Կվիրիկաշվիլիին

Վրաստանի խորհրդրաանը  քննարկում է  կառավարությանը վստահություն հայտնելու հարցը: Արտահերթ նիստը սկսվել  է ժամը 12:00-ին:

Այս րոպեներին խորհրդարանի դահլիճում պատգամավորներին է դիմում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Հիշեցնենք, երեկ ողջ օրվա ընթացքում վարչապետին և կառավարության անդամներին լսել են խորհրդարանական կոմիտեների նիստերին:

Վրաստանի վարչապետը  ելույթի ժամանակ զրուցելու է կառավարական ծրագրերի մասին, որից հետո օրենսդիրներին կտրվի նրան հարցեր առաջադրելու հնարավորություն:

Բացի այդ անց են կացվելու կոմիտեների նիստեր, ինչպես նաև ծրագրված է խորհրդարանի անդամների անհատական ելույթները:

Վերջում, վարչապետին կտրվի ավարտական խոսքը ասելու հնարավորություն:

Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է կառավարության ծրագիրը, որտեղ հիմնական շեշտը դրված է՝ տնտեսական զարգացման, արտաքին հարաբերությունների և տարածքային ամբողջականության վերականգնման վրա: