Խորհրդարանը հավանություն է տվել «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություններին
Խորհրդարանը վերջնական՝ երրորդ ընթերցմամբ ընդունեց «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ կից օրինագծերի հետ միասին։
Օրինագծին կողմ է արտահայտվել 80 պատգամավոր, մեկը դեմ է եղել։ Խորհրդարանի անդամ Ռատի Իոնաթամիշվիլին ներկայացրեց օրենսդրական փաթեթը և ասաց, որ երկրորդ ընթերցումից հետո օրինագծերում փոփոխություններ չեն կատարվել։
Օրենքի նախագծով կարգավորվում է Հատուկ քննչական ծառայության քննչական ենթակայության հետ կապված հարցը։
Փոփոխությունները ներառված են անձնական տվյալների պաշտպանության, հավաքների և ցույցերի և հանրային ծառայության մասին օրենքներում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և Վրաստանի խորհրդարանի կանոնակարգում։ Փոփոխությունների համաձայն՝ կբարձրացվեն Անձնական տվյալների պաշտպանության ծառայության աշխատակիցների սոցիալական պաշտպանության երաշխիքները։
Օրենսդրական փաթեթը պատրաստվել է Եվրոպական միության 12 կետից բաղկացած ծրագրին համապատասխան, և այդ օրենսդրական փոփոխությունների հեղինակը խորհրդարանի իրավաբանական հարցերի հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խումբն է: