Խորհրդարանը հավանություն է տվել հակակոռուպցիոն գործունեության ինստիտուցիոնալ ուժեղացման վերաբերյալ պատրաստված օրենսդրական փոփոխությունների փաթեթին
Խորհրդարանը հավանություն է տվել հակակոռուպցիոն գործունեության ինստիտուցիոնալ ուժեղացման վերաբերյալ պատրաստված օրենսդրական փոփոխությունների փաթեթին

Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկեց «Հանրային հիմնարկներում շահերի բախման և կոռուպցիայի մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունները՝ կից օրինագծերի հետ միասին, և 78 ձայնով աջակցեց։

Վրաստանի խորհրդարանի տեղեկատվության համաձայն՝ օրենսդրական փաթեթը, որը ներառում է 27 օրինագիծ, խորհրդարանը քննարկել է արագացված կարգով։

Իրավաբանական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Մաթիկաշվիլիի խոսքով՝ օրենքի գործող անվանումը փոխվում է և «Հանրային հիմնարկում շահերի բախման և կոռուպցիայի մասին» օրենքի փոխարեն գործելու է «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենք։

Նրա խոսքով, փոփոխությունների համաձայն՝ կստեղծվի հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ հակակոռուպցիոն բյուրո, որն իր գործունեությունը կիրականացնի ինքնուրույն։

Հակակոռուպցիոն բյուրոյի անկախությունն ապահովելու համար պետությունը պարտավորվելու է ստեղծել համապատասխան պայմաններ նրա գործունեության համար։ Հակակոռուպցիոն բյուրոն հաշվետու է լինելու Վրաստանի խորհրդարանին և միջգերատեսչական հակակոռուպցիոն խորհրդին։

Բյուրոյի հիմնական խնդիրն է լինելու խթանել կոռուպցիայի դեմ պայքարը։ Բյուրոն կհամակարգի նաև համապատասխան մարմինների, կազմակերպությունների և պաշտոնատար անձանց գործունեությունը։