Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է փոփոխությունը, որի համաձայն՝ կալանքի ենթակա չեն լինի հղիության և ծննդաբերության պատճառով վճարովի արձակուրդը և երեխայի խնամքի համար տրամադրվող դրամական օգնությունը
Վրաստանի խորհրդարանը 72 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ ընդունել է «Կատարողական արտադրության մասին» օրենքում փոփոխությունը։
Օրենքի նախագիծը լիագումար նիստում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի տեղակալ Սավալան Միրզոևը։
Փոփոխության համաձայն՝ կալանքի ենթակա չի լինի հղիության և ծննդաբերության պատճառով վճարովի արձակուրդի, ինչպես նաև երեխայի խնամքի և նորածնի որդեգրման պատճառով վճարովի արձակուրդի ժամանակահատվածի համար պետական բյուջեից տրամադրվող՝ Վրաստանի կառավարության կողմից սահմանված չափի դրամական օգնությունը։