Խորհրդարանական մեծամասնությունը համամասնական ընտրական համակարգի հետ կապված սահմանադրական փոփոխությունների նախագիծը գրանցելու է այսօր

Խորհրդարանական մեծամասնությունը համամասնական ընտրական համակարգի հետ կապված սահմանադրական փոփոխությունների նախագիծը գրանցելու է այսօր:

Վրաստանի Առաջին ալիքի տեղեկությամբ, փոփոխությունների օրինագիծը սահմանադրական մարմնին ներկայացվելու է այսօր: Փոփոխությունները նախաձեռնելուց առաջ այն քննարկվելու է ընտրական թեմայով ստեղծված աշխատանքային խմբում:

«Վրացական երազանքի» որոշմամբ, համամասնական համակարգը զրոյական պատնեշով գործարկվելու է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համար: